Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2014 թվականի N 920-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 867-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի «Պատվիրակություն Բոնն գործուղելու մասին» N 867-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Կարեն Նազարյանինը» բառերը փոխարինել «Վարդուհի Խեչոյանինը» բառերով.

2) 3-րդ կետը «Տիգրան Մելքոնյանի» բառերից հետո լրացնել «Խաչիկ Հակոբյանի և Արա Սիմոնյանի» բառերով.

3) որոշման հավելվածում «Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Խեչոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի խորհրդական» բառերով.

4) որոշման հավելվածը «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» և «Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան