Գլխավոր տեղեկություն
Համար
N 650-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/39(979).1 Հոդ.643
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 650-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար:»:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Բելառուսի Հանրապետության «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ռոստսելմաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից կոմբայններ, տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու կազմակերպություններին համապատասխան պայմաններով տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` պետական աջակցության այլ նպատակներով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին, որից 600,0 մլն դրամը` գումարային և գյուղատնտեսական տեխնիկայի տեսքով, որը ենթակա է վերադարձման մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը: 150,0 մլն դրամը կհատկացվի ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման սուբսիդավորմանը: Մնացած 150,0 մլն դրամը կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը և շահառուների տրամադրմանը, որը երեք ամսվա ընթացքում հայտերի բացակայության դեպքում, սակայն ոչ ուշ, քան 2015 թվականի սեպտեմբերի 1-ը, կվերադարձվի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 27.03.14 N 384-Ն, 11.09.14 N 1017-Ն, լրաց. 09.10.14 N 1100-Ն)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մշակել և ներկայացնել առաջարկություն տրակտորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրելու պայմանների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան