Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.22/56(1069) Հոդ.929
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1098-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 2 հավելվածում`

ա. 5-րդ կետը «հաշվարկով» բառից հետո լրացնել «` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով» բառերով,

բ. հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս՝ պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում՝ չորրորդ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:»,

գ. հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.

«11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:».

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


 2014 թ. հոկտեմբերի 13

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան