ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2014 թվականի N 999-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 818-Ա ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 933-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Տ. Գեորգյանին Եվրոպական միության արևելյան գործընկերության «ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» աոաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 818-Ա որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29֊ի «Աշխատանքային խումբ ստեղծելու» մասին N 933-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 6-ի N 999-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 29-ի N 933-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈԻՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Դումանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ն. Բալայան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ |
Ա. Արամյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրոպական միության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության բաժնի պետ |
Լ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ |
Ա. Առաքելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության աոաջին քարտուղար |
Լ. Պետրոսյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ռ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ-թարգմանիչ (համաձայնությամբ) |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|