Գլխավոր տեղեկություն
Համար
N 986-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2014 թվականի N 986-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1469-Ն որոշմամբ նախատեսված քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 19,825.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 18-ի N 986-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում

Նկարագրությունը
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում

1001

ԱԾ04

 

Քանակական

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի փոխհատուցում (շահառուների քանակը)

305

305

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

19,825.0

19,825.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի համար արտաքին պայմանների բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 18-ի N 986-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(հազ. դրամ)

1001

Ծրագիր

 
     

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

19,825.0

Ծրագրի նկարագրությունը

Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ04

 

Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում

19,825.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան