Գլխավոր տեղեկություն
Համար
N 964-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 964-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 110000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 964-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների
(աճողական)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

ինն ամիս

տարի

 

Ընդամենը ՀՀ մշակույթի նախարարություն
այդ թվում՝

110 000.0

110 000.0

 

1.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ
«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ լիամետրաժ խաղարկային կինոնկար

50 000.0

50 000.0

ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

2.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ
«Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկար

60 000.0

60 000.0

ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 964-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Կինոնկարների արտադրություն

1056

ԱԾ 01

Նկարագրությունը
Խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրություն

 

Քանակական

Շարունակվող և նոր սկսվող խաղարկային կինոնկարների թիվը

2

2

   

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

110 000.0

110 000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1056-Կինեմատոգրաֆիայի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում կինոարվեստում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 964-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական
նշանով)

 

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը
/դասը)

 

2014 թ. պետական բյուջե 
 (հազ. դրամ)

1056

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Կինեմատոգրաֆիայի ծրագիր

110,000.0

     

Ծրագրի նկարագրությունը

 
     

Խաղարկային, մուլտիպլիկացիոն, վավերագրական կինոնկարների արտադրություն, մասնակցություն կինոշուկաներին, կինոփառատոներին, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում

 
     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 
     

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում կինոարվեստին

 
     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ01

 

Կինոնկարների արտադրություն

110,000.0

     

Մատուցվող ծառայությունների նկարագրությունը

 
     

Խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրություն

 
     

Ծառայություն մատուցողի անվանումը

 
     

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան