Գլխավոր տեղեկություն
Համար
N 997-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065) Հոդ.870
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2014 թվականի N 997-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 7-րդ կետից հանել «ակադեմիական» բառը.

2) հավելվածի 10-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «և ակադեմիական կրծքանշան» բառերը փոխարինել «, իսկ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին` նաև համապատասխան կրծքանշան» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.

«ա.1) բարձրագույն մասնագիտական կրթության գերազանցության դիպլոմի արժանացած շրջանավարտներին հանձնում է «Գերազանցիկ շրջանավարտ» կրծքանշան.»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) իր միջոցների հաշվին ապահովում է կրթահամալիրի աշխատողների ու սովորողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Սույն կանոնադրության 10-րդ կետի «ա» և «ա.1» ենթակետերով նախատեսված կրծքանշանների նկարագիրը և դրանք տալու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:».

4) հավելվածի 21-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) քննարկում է կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը.».

5) հավելվածի 22.5-րդ կետում`

ա. «գ» ենթակետից հանել «հայցորդության» բառը,

բ. «ժբ» ենթակետը «պլանները» բառից հետո լրացնել «, որոնք ներկայացվում են ուսումնական գործընթացը կազմակերպող և դրա նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից» բառերով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերով.

«ժգ) հաստատում է կրթահամալիրում ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերը.

ժդ) սահմանում է կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածության չափորոշիչները.

ժե) տպագրության է երաշխավորում կրթահամալիրի հրատարակությունները.

ժզ) կրթության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` եզրակացություն է տալիս սովորողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու նպատակահարմարության մասին.

ժէ) քննարկում է սովորողների՝ վերականգնման մասին դիմումները և այդ միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին դիմելու հարցը.

ժը) ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պատվավոր կոչումներ շնորհելու մասին որոշումներ:».

6) հավելվածի 34-րդ կետից հանել «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին» կանոնագրքին,» բառերը.

7) հավելվածի 52-րդ կետում «եկամուտներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերը փոխարինել «եկամուտների 80 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 20 տոկոսը՝ կրթահամալիրի հաշվին» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան