Գլխավոր տեղեկություն
Համար
N 979-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065) Հոդ.863
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պիտանիության ժամկետում չիրացված՝ դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 723-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «սահմանված պահանջին» բառերը փոխարինել «և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին» բառերով.

2) 6-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետը, ինչպես նաև 7-րդ և 12-րդ կետերը «տարողությունների» բառից հետո լրացնել «(ծավալների, քաշերի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորների)» բառերով,

բ. 5-րդ ենթակետը «ապատարայավորումը» բառից հետո լրացնել «(ապափաթեթավորումը)» բառով,

գ. 6-րդ ենթակետից հանել «` հյութերի, ջրերի, գարեջրի, կոկտեյլների կամ ըմպելիքների» բառերը.

3) 11-րդ կետը «տարողությամբ» բառից հետո լրացնել «(ծավալով, քաշով կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորով)» բառերով.

4) 12-րդ կետը «ապատարայավորման» բառից հետո լրացնել «(ապափաթեթավորման)» բառով.

5) 13-րդ կետը «ապատարայավորումից» բառից հետո լրացնել «(ապափաթեթավորումից)» բառով.

6) 14-րդ կետում՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պիտանիության ժամկետը լրացրած ապրանքների դուրսգրման վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ ակտի կազմման ամսաթիվը) արտացոլվում են դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի մեջ:»,

բ. «տարողություններին» բառից հետո լրացնել «(ծավալներին, քաշերին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորներին)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան