Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.22/26(505).1 Հոդ.288.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.06.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հունիսի 2014 թ.

թիվ 142-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 319 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման դեպքում հաշիվների բացման մասին, ինչպես նաև հաշիվների փակման դեպքում հաշիվների փակման մասին հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով տեղեկացման կարգը, ինչպես նաև բարելավել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը և ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 240-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրի» «1.11» կետի կատարումը,

 

Հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը,

 

Ղեկավարվելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների համար հաշիվների բացման, ինչպես նաև փակման դեպքերում հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման վերաբերյալ կարգը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բանկային հաշիվներ բացելիս ստորագրությունների նմուշների քարտերը հարկային մարմիններին հաշվառման ներկայացնելու վերաբերյալ կարգը հաստատելու մասին» թիվ 319 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հունիսի 24

Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թվականի հոկտեմբերի 3-ի
թիվ 664-Ն հրամանով

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հունիսի 24-ի
թիվ 142-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման դեպքում հաշիվների բացման մասին, ինչպես նաև հաշիվների փակման դեպքում հաշիվների փակման մասին հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝

1) Հարկային մարմին՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին,

2) Հաճախորդ (Հաշվետեր)՝ Հարկային մարմնում հաշվառված հարկ վճարող հանդիսացող կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև Հաշիվ բացելիս բանկին իր հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ներկայացնող անձ, որոնց համար բացվում է Հաշիվ կամ որոնց համար բացված Հաշիվը փակվում է,

3) Կազմակերպություն՝ իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներ և առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական և համայնքային կառավարչական հիմնարկներ, ինչպես նաև ներդրումային ֆոնդեր,

4) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

5) Բանկին և նրա կառուցվածքային ստորաբաժանմանը նույնականացնող հնգանիշ կոդ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգի համաձայն Բանկին և նրա կառուցվածքային ստորաբաժանմանը (գլխամաս կամ մասնաճյուղ) տրամադրված Գրանցման և Համակարգին մասնակցության հնգանիշ կոդ,

6) Հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բանկային հաշվի պայմանագրի հիման վրա Բանկում Հաճախորդի համար բացված բանկային հաշիվ (բացառությամբ թղթակցային հաշիվների, հաշվարկների իրականացման նպատակով բացվող տեխնիկական հաշիվների, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն բացվող հաշիվների, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բացվող կուտակային հաշիվների),

7) Տեխնիկածրագրային միջավայր՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթ, որի միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով Հաշվի բացման, ինչպես նաև փակման հետ կապված տեղեկատվության փոխանակումը Բանկի և Հարկային մարմնի միջև:

3. Հաճախորդի կողմից Բանկում Հաշվի բացման, ինչպես նաև Հաճախորդի Հաշվի փակման դեպքերում Բանկը պարտավոր է Հաճախորդի գրավոր համաձայնության առկայության դեպքում համապատասխանաբար Հաշվի բացման կամ փակման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրել Հարկային մարմնին ոչ ուշ, քան Հաշվի բացման կամ փակման օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ ձևավորելով Հաշվի բացման կամ փակման մասին էլեկտրոնային հաղորդագրություն (այսուհետ՝ Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրություն), որը պարտադիր պետք է ներառի սույն կարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

4. Յուրաքանչյուր բացվող կամ փակվող Հաշվի համար Բանկը պետք է ձևավորի առանձին էլեկտրոնային հաղորդագրություն՝ սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն:

5. Բանկի գլխամասում կամ մասնաճյուղում Հաշվի բացման, ինչպես նաև փակման դեպքերում համապատասխանաբար Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրությունը ձևավորվում է Բանկի գլխամասի կողմից:

6. Հարկային մարմինը, ստանալով Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրությունը, ստուգում է դրանում առկա տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը և ոչ ուշ, քան հաղորդագրության ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրը, Բանկին ուղարկում է Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրության ընդունման վերաբերյալ հաղորդագրություն (այսուհետ՝ Ընդունման վերաբերյալ հաղորդագրություն) կամ չի ընդունում Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրությունը և ուղարկում է Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրության մեջ տեղ գտած սխալների վերաբերյալ հաղորդագրություն (այսուհետ՝ Սխալների վերաբերյալ հաղորդագրություն): Սխալների վերաբերյալ հաղորդագրությունը ուղարկվում է, եթե Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրության մեջ լրացված է եղել սխալ տեղեկատվություն:

7. Սխալների վերաբերյալ հաղորդագրությունը ստանալու դեպքում Բանկը ոչ ուշ, քան Սխալների վերաբերյալ հաղորդագրության ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրը Հարկային մարմնին սույն կարգով սահմանված ընթացակարգով համապատասխանաբար ուղարկում է Հաշվի բացման կամ փակման մասին նոր հաղորդագրություն:

8. Եթե Բանկը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում չի ստանում ո՛չ Ընդունման վերաբերյալ հաղորդագրությունը, և ո՛չ Սխալների վերաբերյալ հաղորդագրությունը, ապա Բանկը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը Հարկային մարմնին սույն կարգով սահմանված ընթացակարգով համապատասխանաբար ուղարկում է Հաշվի բացման կամ փակման մասին նոր հաղորդագրություն:

9. Բանկը Հաշվի բացման դեպքում Հաշվով գործառնություններ կարող է իրականացնել միայն Հարկային մարմնի կողմից Հաշվի բացման մասին հաղորդագրությանն ի պատասխան ուղարկված Ընդունման վերաբերյալ հաղորդագրությունը ստանալուց հետո:

10. Հաշվի բացման, ինչպես նաև փակման հետ կապված տեղեկատվության փոխանակումը Բանկի և Հարկային մարմնի միջև իրականացվում է Տեխնիկածրագրային միջավայրի կիրառմամբ:

11. Հաշվի բացման, ինչպես նաև փակման հետ կապված տեղեկատվության փոխանակման ձևը, ընթացակարգերը, անվտանգության ապահովման միջոցները, Հաշվի բացման մասին, Հաշվի փակման մասին, Ընդունման վերաբերյալ և Սխալների վերաբերյալ հաղորդագրությունների ֆորմատները, ինչպես նաև մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Բանկերում բացված Հաշիվների վերաբերյալ Հարկային մարմնում առկա տեղեկատվության ստուգման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հարկային մարմնի հետ համատեղ:

12. Հաշվի բացման դեպքում Հաշվի բացման մասին, ինչպես նաև Հաշվի փակման դեպքում Հաշվի փակման մասին Հարկային մարմնին տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարտադիր ներառի՝

1) Հաճախորդի (Հաշվետիրոջ) Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրության հերթական համարը,

2) Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրության ուղարկման ամսաթիվը,

3) Բանկի և նրա այն կառուցվածքային ստորաբաժանման (գլխամաս կամ մասնաճյուղ) անվանումը, որտեղ բացվել է Հաճախորդի (Հաշվետիրոջ) Հաշիվը կամ որտեղ բացված Հաճախորդի (Հաշվետիրոջ) Հաշիվը փակվել է, ինչպես նաև Բանկին և նրա կառուցվածքային ստորաբաժանմանը նույնականացնող հնգանիշ կոդը,

4) Հաշվի բացման կամ փակման ամսաթիվը,

5) Հաճախորդի (Հաշվետիրոջ) համար բացված կամ փակված Հաշվի համարը,

6) Բացված կամ փակված Հաշվի արժույթը,

7) Հաճախորդի (Հաշվետիրոջ) անվանումը (անունը, ազգանունը),

8) Հաճախորդի (Հաշվետիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ընդ որում՝ Հաշվի բացման կամ փակման մասին հաղորդագրությունը ձևավորելիս Բանկը պետք է իրականացնի Հաճախորդի (Հաշվետիրոջ) ՀՎՀՀ-ի առկայության և համապատասխանության ստուգում,

9) Հաճախորդի (Հաշվետիրոջ) հաշվառման վայրի հարկային մարմնի կոդը: