Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.5
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.11.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014516

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2014 թ.

թիվ 301-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԾԱՌԵՐԸ» ՇԱՐՔԻ «ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՁԻԵՐԻ ՇԱԳԱՆԱԿԵՆԻ», «ՍԽՏՈՐԱՇԵՆԻ ՍՈՍԻ», «ՀՐԵՇՏԱԿԻ ԿԱՂՆԻ», «ԳԵՆԵՐԱԼ ՇԵՐՄԱՆԻ ԾԱՌԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. 2014 թվականի դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել «Հարյուրավոր ձիերի շագանակենի», «Սխտորաշենի սոսի», «Հրեշտակի կաղնի» և «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 301-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Հարյուրավոր ձիերի շագանակենի» հուշադրամի նկարագրությունը

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին «Հարյուրավոր ձիերի շագանակենի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «HUNDRED HORSE CHESTNUT»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը և հարգը 

արծաթ 9990

Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ

  

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

1.1 «Հարյուրավոր ձիերի շագանակենի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_5315

 

2. «Սխտորաշենի սոսի» հուշադրամի նկարագրությունը

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին «Սխտորաշենի սոսի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «SKHTORASHEN PLATANUS»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը և հարգը

արծաթ 9990

Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ

 

 Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

2.1 «Սխտորաշենի սոսի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_5370

 

3. «Հրեշտակի կաղնի» հուշադրամի նկարագրությունը

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին «Հրեշտակի կաղնի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «ANGEL OAK»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը և հարգը

արծաթ 9990

Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ

 

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

3.1 «Հրեշտակի կաղնի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_5502

 

4. «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի նկարագրությունը

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին «Գեներալ Շերմանի ծառի» պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «GENERAL SHERMAN TREE»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը և հարգը

արծաթ 9990

Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ

 

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

4.1 «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_5665