Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-24.09.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 867-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Գագիկ Խաչատրյանինը, Պավել Սաֆարյանինը, Վաչե Տերտերյանինը և Վախթանգ Միրումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի, Պավել Սաֆարյանի, Վաչե Տերտերյանի և Վախթանգ Միրումյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.

3) Կարեն Նազարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Տիգրան Մելքոնյանի, Արմեն Մելկիկյանի, Լարիսա Հարությունյանի, Էդվարդ Ստեփանյանի, Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝

1) ընդունել ի գիտություն, որ Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Կարեն Նադոյանի` 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Գրիգորյանի՝ Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 11-ի N 867-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-19-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ
 Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ
 Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
 Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Ա. Ղազարյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
 Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի պետ
 Լ. Գևորգյան - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
 Ա. Գրիգորյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

 Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
 Կ. Նադոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.09.2014, N 920-Ա 24.09.2014, N 867-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան