Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.06/61(1074) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2014 թվականի N 956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում`

ա. «Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության վառելիքաէներգետիկ համալիրի և տնտեսության արտադրական այլ ոլորտների բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ» բառերով,

բ. «Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն» բառերը փոխարինել «Ա. Անանյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրություն» բաժինը և «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը» բաժնի «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագիր» ենթաբաժինը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրություն» բաժինը և «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը» բաժնի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» ենթաբաժինը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրություն» բաժինը և «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը» բաժնի «ՀՀ ֆինանսների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմ» ենթաբաժինը.

5) ուժը կորցրած ճանաչել որոշման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրություն» բաժինը և «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը» բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» ենթաբաժինը.

6) ուժը կորցրած ճանաչել որոշման «Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կանոնադրություն» և «Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի անհատական կազմ» բաժինները.

7) ուժը կորցրած ճանաչել որոշման «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարողությունների զարգացման` N TF 092478 IDF դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրություն» և «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարողությունների զարգացման` N TF 092478 IDF դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմ» բաժինները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան