Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.06/61(1074) Հոդ.906
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1067-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «տրվում են նաև թարգմանիչ համարվող՝ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որպես թարգմանիչ» բառերը փոխարինել «տրվում է նաև ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով.

2) 2-րդ կետում «համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով» բառերը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով.

3) 10-րդ կետում «Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց» բառերը փոխարինել «Ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. հոկտեմբերի 6
Երևան