Գլխավոր տեղեկություն
Համար
N 940-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.03/53(1066) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2014 թվականի N 940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Ասիական զարգացման բանկի կողմից հաստատված Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հողերի օտարման և տարաբնակեցման անվտանգության մեխանիզմների ուղղորդմանը և համակարգմանն ուղղված տարածաշրջանային տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու, աշխատանքային խմբի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 530-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Աշխատանքային խմբի ղեկավարը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:»,

2) որոշման N 2 հավելվածում`

ա. «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով,

դ. «Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով,

ե. «Վ. Առաքելյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Նիկոյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,

զ. «Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ զարգացման վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. սեպտեմբերի 29
 Երևան