Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2014-30.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

 

Մ. Սարգսյան 

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մելքոնյան

-

ԵՊՀ-ի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ջ. Եսայան

-

ԵՊՀ-ի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

Գ. Բադալյան

-

ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

Լ. Միրզոյան

-

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Յու. Վարյան

-

«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի 
 աշխարհագրական անվանումների բաժնի պետ

Ա. Ավդալյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Մ. Հովյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

(հավելվածը փոփ., լրաց. 25.08.11 N 1217-Ա, փոփ. 11.09.14 N 959-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան