Գլխավոր տեղեկություն
Համար
N 1403-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-22.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.26/12(311) Հոդ.1126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1403-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 3
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում (այսուհետ` փրկարարական աշխատանքներ) Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկելը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկվում են օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնության գալուց հետո:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշմամբ սահմանվում են`

ա) գործուղվող անձնակազմի թիվը և նյութատեխնիկական միջոցների քանակը.

բ) գործուղման ծախսերի, այդ թվում` գործուղվող անձնակազմի գիշերավարձի և օրապահիկի, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական միջոցների, վճարման աղբյուրները.

գ) գործուղվող անձնակազմին փրկարարական աշխատանքների կատարման երկիր մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, տրամադրողն ու անհրաժեշտ ծախսերը.

դ) կարգավորման ենթակա այլ հարցեր:

5. Գործուղվող անձնակազմի փրկարարական աշխատանքների կատարման երկիր մուտքի թույլտվության ձևակերպումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում` դրանց դիմաց վճարումներն իրականացվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան: Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով տվյալ եռամսյակում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջի կիրառման դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն սպասարկումների կատարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

7. Փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերին անհրաժեշտ նյութատեխնիկական և այլ միջոցները մաքսային մարմիններում ձևակերպվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգի:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան