Basic information
Number
N 1037-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.11.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.11.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.11.2016
Effective date
08.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2016 թվականի N 1037-Ա

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2016 թվականի նոյեմբերի 16-18-ը Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) կայանալիք կրթության նախարարների և Եվրոպական միության պատվիրակության` ոչ պաշտոնական երկխոսության նպատակով հանդիպման ընթացքում կեցության, տրանսպորտի, պաշտոնական ճաշերի, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը` 2,795.6 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 7

Երևան