«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 292-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Փրկարարական ծառայության ծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ ծառայության հետևյալ հատուկ պայմանների և վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում`
ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայությունը.
բ) մարտական գործողություններին մասնակցությունը, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանքի կատարումը.
գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայությունը.
դ) թունավոր նյութերի իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայությունը.
ե) թռիչքային անձնակազմում ծառայությունը.
զ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պահպանության ծառայությունը.
է) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայությունը.
ը) վթարային- վերականգնողական, փրկարարական ծառայությունը.
թ) ջրասուզակների ծառայությունը.
ժ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայությունը.
ժա) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայությունը.
ժբ) հրդեհաշիջման աշխատանքներին առնչվող ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.09.2014, N 1039-Ն | 09.10.2014, N 292-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|