ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9 և «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 19 Երևան |