Գլխավոր տեղեկություն
Համար
N 1040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.05/28(507) Հոդ.895.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 1040-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-1 (ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ/ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԼԱՅՆԱՑՈՒՄ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ N 3 ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 3 ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ. սեպտեմբերի 29

 Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1040-Ն որոշման

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ


ՎԱՐԿ N 2752-ARM (SF)


ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ


ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
 
ՏՐԱՆՇ-1 (Շիրակի փողոց /Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում)
 
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
 
ՀՕՏԾ – 3

 

________________սեպտեմբերի 2014

 

Հավելվածներ 1-14

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան