Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-497
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.10.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.

1. 1995 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:

2. 1995 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պահեստ արձակել սահմանված ժամկետը ծառայած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  14 հոկտեմբերի 1995 թ.
ՆՀ-497

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան