«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 134-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 20-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստության բարձրացման և բնակչության ուսուցման միջոցառումների ամենամյա պլանավորումն ու դրանց կատարման ապահովումն իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 7-ի «Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցում կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 125 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կանոնակարգում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստման, դրանց ղեկավար կազմի, աշխատողների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմի ու բնակչության ուսուցման գործընթացը։
2. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է կատարելագործել նրանց գործնական ունակություններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության այն բոլոր միջոցառումներն իրականացնելու համար, որոնք հուսալի կերպով կապահովեն բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունը, կառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեությունը:
3. Բնակչության ուսուցման հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում բնակչության պահելաձևի, վարքի կանոնների և հմտությունների ուսուցումն է, որը կապահովի նրանց պաշտպանությունը, կնվազեցնի մարդկային կորուստները:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության շտաբ՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին,
բ) շտաբային ուսումնավարժություն՝ քաղաքացիական պաշտպանության շտաբների պատրաստման ձև,
գ) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, ծառայությունների, տարահանման մարմինների համատեղ պատրաստման ձև,
դ) քաղաքացիական պաշտպանության համալիր ուսումնավարժություն՝ կառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի նախապատրաստման ձև,
ե) հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի նախապատրաստման ձև,
զ) օբյեկտային համալիր ուսումնավարժություն՝ կազմակերպությունների ղեկավար կազմի, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի, աշխատողների պատրաստման ձև,
է) օբյեկտային վարժանք՝ օբյեկտային համալիր ուսումնավարժության պարզեցված ձև՝ ինչպես կազմակերպական, այնպես էլ միջոցառումների ծավալի և անցկացման տևողության առումով,
ը) ուժեղ ներգործող թունավոր նյութ՝ վտանգավոր քիմիական նյութ, որի արտանետումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի զանգվածային ոչնչացման։
III. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Կառավարման մարմինների, կազմակերպությունների պատրաստման, դրանց ղեկավար կազմի, աշխատողների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմի ու բնակչության ուսուցման գործընթացը կազմակերպում և ղեկավարում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
6. Պատրաստումը և ուսուցումը կազմակերպվում են՝
ա) աշխատանքից կտրված,
բ) աշխատանքից չկտրված:
7. Պատրաստման և ուսուցման ձևերն են՝
ա) ինքնուրույն՝ ըստ անհատական ծրագրերի,
բ) մշտական գործող սեմինարներ,
գ) սեմինարներ, խորհրդակցություններ, ուսումնամեթոդական հավաքներ՝ 1-3 օր տևողությամբ,
դ) ուսումնական պարապմունքներ,
ե) շտաբային ուսումնավարժություններ,
զ) հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ,
է) համալիր ուսումնավարժություններ,
ը) հատուկ տակտիկական ուսումնավարժություններ,
թ) օբյեկտային համալիր ուսումնավարժություններ,
ժ) օբյեկտային վարժանքներ:
8. Սահմանել, որ ուսուցումը կազմակերպվում և իրականացվում է՝
ա) կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի, աշխատողների և բնակչության համար՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում.
բ) արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավարների համար՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, իսկ անձնակազմի համար՝ իրենց կազմակերպություններում:
(8-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
9. Աշխատանքից կտրված՝ պատրաստման և ուսուցման գործընթացում ընդգրկված ունկնդիրների հիմնական աշխատավայրում պահպանվում է միջին աշխատավարձը, գործուղման ծախսերը կատարվում են հիմնական աշխատավայրի հաշվին։
10. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով պատրաստման և ուսուցման կազմակերպումն իրականացվում է ըստ արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով պատրաստման և ուսուցման կազմակերպական կառուցվածքի (ձևը կցվում է):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՈՒ Ս ՈՒ Ց Ա Ն Վ Ո Ղ Ն Ե Ր
| |
* - Ծանոթություն - |
Ձևը չի բերվում: |
(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)