Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067).1 Հոդ.895.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1052-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4.1-ին մասով և 15-րդ հոդվածի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1052-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատաս-խանատուն

Համակա-
տարողը

Ժամկետը

2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և
պահանջվող
գումարը

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում

Սևանա լճի և նրա ջրհա- վաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրա- կանացում, միջոցառում- ների մշակում

ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն

ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համա-
ձայնությամբ)

2015 թ. և շարու- նակական

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում
 Անտառմաքրման ենթակա տարածքների հարակից համայնքները

Սևանա լճում և նրա ջրհավաքավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համա-ձայնությամբ)

«Հայպետհիդրոմետ»
ՊՈԱԿ-ի կողմից 2015 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշա- նակության հիդրո-օդերևութաբանական
աշխատանքների ծրագրին համապատասխան

   

Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանա-
կան և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղա- քաշինության
նախարա-
րություն

2015 թ. և շարունա- կական

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում

լճի շրջակայքի շուրջ 93 հա անտառաշերտերի մաքրում

ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն

ՀՀ Գեղար- քունիքի մարզպե-
տարան

2015 թ. և շարունա- կական

ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ. դրամ

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում

2.2.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զար- գացման
երկարաժամկետ ծրագրերի մշակում

արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղա-
տնտեսության նախարա-
րություն

ՀՀ քաղաքաշի-նության նախարա-
րություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն

ՀՀ
մարզպետ-ներ

ՀՀ արտա- կարգ իրա- վիճակների նախարա-
րություն

2015 թ. և շարունա- կական

ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.3.

Ձկան պաշարների համալրում

արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն

ՀՀ Գեղար- քունիքի մարզպետ

ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համաձայ- նությամբ)

2015 թ. և
շարունա-
կական

ՀՀ պետական բյուջե` 60000,0 հազ. դրամ
«Ձկան պաշարների հա-
մալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում

2.4.

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում

ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն

ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համաձայ- նությամբ)

2015 թ. և շարունա- կական

ՀՀ պետական բյուջե`
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագիր` 267861,7 հազ. դրամ

2.5.

Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա

տարածքների վերա-
կանգնման աշխատանքների նախագծերի մշակում

ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն

ՀՀ էներգե- տիկայի և բնական պաշարնե-
րի նախա- րարություն

ՀՀ Գեղար- քունիքի մարզպետա- րան

2015 թ. և
շարունա-
կական

Ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների

2.6.

Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում

ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում

ՀՀ բնապահ-
պանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

2015 թ.

ՓՀԷԿ շահագործող ընկերություն

2.7.

Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում

Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումն ապահովող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում

ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե

 

2015 թ. և
շարունա-
կական

ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր`
1356952, 400 հազ. դրամ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան