Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.03/53(1066) Հոդ.881
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1055-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ԲԸԱՀ գնման ձևով բնակարանների ձեռքբերման համար 2014 թվականին հատկացնել 754,805.7 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը՝ 129,244.5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 348,862.1 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ 52,401.9 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը՝ 118,856.4 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը՝ 30,687.5 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 74,753.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմիններին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, հատկացվող գումարը նախատեսված է Երևան քաղաքում բնակարաններ ձեռք բերելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվող 348.862.1 հազ. դրամից 270.412.1 հազ. դրամը նախատեսված է Երևան քաղաքում բնակարաններ ձեռք բերելու, իսկ 78.450.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության մարզերում բնակարաններ ձեռք բերելու համար:

3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.40 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարները ծրագիր իրականացնող մարմիններին հատկացնել համապատասխան հաշվարկների և գնումների պլանում համապատասխան գնման առարկայի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2
Երևան

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1055-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.40 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Շենքերի և շինությունների ձեռքբերում
Նկարագրությունը
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ծառայողներին և աշխատողներին բնակարանային պայմանների բարելավում

4500

ԿՀ01

Քանակական

 

մշակված չէ

մշակված չէ

X

     

X

754,805.7

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

մշակված չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

754805.7

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

մշակված չէ

   

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

   

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ պետական պահպանության ծառայություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

     

Մշակված չէ

       

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Մշակված չէ

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

4500 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

     

Նպաստել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ծառայողների և աշխատողների բնակարանային պայմանների բարելավմանը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1055-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազ. դրամ)

4500

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

754,805.7

Ծրագրի նկարագրությունը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ծառայողներին և աշխատողներին բնակարանային պայմանների բարելավում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Նպաստել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ծառայողների և աշխատողների բնակարանային պայմանների բարելավմանը

   

Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ

 

ԿՀ01

11.01.01

Շենքերի և շինությունների ձեռքբերում

754,805.7

Ակտիվի նկարագրությունը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության ծառայողների և աշխատողների բնակարանային պայմանների բարելավում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ պետական պահպանության ծառայություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը

4500 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան