Basic information
Number
N 1020-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.11.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.11.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.11.2016
Effective date
03.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2016 թվականի N 1020-Ա

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին 2016 թվականի նոյեմբերի 2-13-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «ՉԺՀ Կոմունիստական Կուսակցության կենտկոմի արտաքին կապերի բաժնի հրավերով» միջկուսակցական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հարություն Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 2

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation