Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 սեպտեմբերի 2014 թվականի N 832-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության տարբեր պետական մարմիններում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական և առողջապահական կարգավիճակին առնչվող տվյալների փոխանակման համակարգի մշակման ու միջգերատեսչական տվյալների փոխանակումը տեխնոլոգիական նոր լուծումների պայմաններում կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում խորհրդակցական կարգով այլ հանրապետական գործադիր մարմիններից ներկայացուցիչներ ներգրավելով.

2) նախապատրաստել սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 3-ի N 832-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Թունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Ծատուրյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ

Ս. Խարազյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ

Ա. Գալստյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Սիմոնյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատար

Վ. Աբազյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան