Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.02/22(501) Հոդ.260
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2014 թ.

թիվ 225-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետը լրացնել նոր 21 և 22-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21) կարգավորվող շուկա՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

22) շուկա ստեղծող՝ կարգավորվող շուկայի մասնակից, որը կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով բորսայական առևտրին թույլատրված որևէ դասի արժեթղթերի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ:»,

2) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, եթե դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին և ունեն շուկա ստեղծող,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» խմբի վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով:

40 %

10 %

 

3) Կանոնակարգ 3/02-ում բոլոր ««Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ» բառերը փոխարինել ««Ա», «Բ» կամ «Գ» խմբի վարկանիշ» բառերով,

4) Կանոնակարգ 3/02-ի 25-րդ կետի 5-րդ ենթակետում ««Ա», «Բ» և «Գ» վարկանիշ» բառերը փոխարինել ««Ա», «Բ» և «Գ» խմբի վարկանիշ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. օգոստոսի 14

Երևան