Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.02/22(501) Հոդ.255
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 204-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այլ իրավական ակտերի պահանջներին,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 87-րդ հոդվածի 1-ին մասը, 88-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության «Հավելված 14» բառերը փոխարինել «Հավելված 26» բառերով,

2) 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում՝ նոր ղեկավարների մասին «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի (այսուհետ` Կանոնակարգ 4/05) Հավելված 1-ով պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե տվյալ ղեկավարի գրանցման կամ սույն կանոնակարգի համաձայն միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնության համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 1-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 1-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն 1-ին և 2-րդ կետերի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է,»,

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահպանվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով սահմանված Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի:»,

4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների կազմում փոփոխության դեպքում Կանոնակարգ 4/05-ի 67-րդ կետով ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե ղեկավարի գրանցման համար կամ սույն կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով և (կամ) 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 1-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում ներդրումային ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ տվյալ անձին գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 1-ով սահմանված միջնորդագիրը Կանոնակարգ 4/05-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն 1-ին և 2-րդ կետերի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:»,

5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Միացման արդյունքում լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ համաձայն Կանոնակարգ 4/01-ի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան