ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 934-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը պլանավորել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ
NN |
Գնահատվող ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ |
Ժամանակը |
1 |
2 |
3 |
1. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2015 թ. |
2. |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե |
2015 թ. |
3. |
ՀՀ բնապահպանության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2015 թ. |
4. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2015 թ. |
5. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2015 թ. |
6. |
ՀՀ առողջապահության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2016 թ. |
7. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2016 թ. |
8. |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2016 թ. |
9. |
ՀՀ արդարադատության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2017 թ. |
10. |
ՀՀ մշակույթի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2017 թ. |
11. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն և ստորաբաժանումներ |
2018 թ. |
12. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2017 թ. |
13. |
ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2018 թ. |
14. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2018 թ. |
15. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
2018 թ. |
16. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2018 թ. |
17. |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2018 թ. |
18. |
ՀՀ ֆինանսների նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2018 թ. |
19. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ենթակա կազմակերպություններ |
2019 թ. |
20. |
ՀՀ պաշտպանության նախարարություն և ստորաբաժանումներ |
2019 թ. |
21. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2019 թ. |
22. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ստորաբաժանումներ |
2019 թ. |
23. |
ՀՀ կենտրոնական բանկ |
2019 թ. |
24. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
2019 թ. |
25. |
ՀՀ Վայոց ձորի մարզ և համայնքներ |
2015 թ. |
26. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ և համայնքներ |
2015 թ. |
27. |
ՀՀ Արարատի մարզ և համայնքներ |
2015 թ. |
28. |
ՀՀ Արմավիրի մարզ և համայնքներ |
2016 թ. |
29. |
ՀՀ Սյունիքի մարզ և համայնքներ |
2016 թ. |
30. |
ՀՀ Երևան քաղաք և վարչական շրջաններ |
2016 թ. |
31. |
ՀՀ Կոտայքի մարզ և համայնքներ |
2017 թ. |
32. |
ՀՀ Լոռու մարզ և համայնքներ |
2017 թ. |
33. |
ՀՀ Արագածոտնի մարզ և համայնքներ |
2017 թ. |
34. |
ՀՀ Տավուշի մարզ և համայնքներ |
2017 թ. |
35. |
ՀՀ Շիրակի մարզ և համայնքներ |
2017 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |