ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2014 թվականի N 796-Ա
ՊԵՏՐՈՍ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանին 2014 թվականի սեպտեմբերի 11-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «2013-2020 թվականների ընթացքում երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ աշխատանքի տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ անդամ պետությունների գործունեության հիմնական ուղղությունների մասին» Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց մասին» հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծերի լրամշակման նպատակով անցկացվելիք խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Պետրոս Աղաբաբյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պետրոս Աղաբաբյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|