Գլխավոր տեղեկություն
Համար
N 856-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.03/47(1060) Հոդ.774
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 856-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «զ» ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սահմանել, որ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։».

2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը:».

3) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.»,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ոլորտում`

ա. մշակում է նորարարական ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը,

բ. մշակում է տեխնոլոգիական նորարարության խթանման քաղաքականությունը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը,

գ. մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,

դ. մշակում է տեխնոլոգիական ոլորտում նորարարական կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներին ներգրավվելու քաղաքականությունը,

ե. մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող վերազգային ընկերությունների՝ Հայաստան ներգրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը,

զ. մշակում և այլ շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է տնտեսություն-գիտություն կապերի ընդլայնման քաղաքականությունը,

է. իրականացնում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացման մոնիթորինգը,

ը. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը:»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ ենթակետով.

«5.2. քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝

ա. կնքում, նախապատրաստում, քննարկում և բանակցություններ է վարում միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի շուրջ,

բ. իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում,

գ. իրականացնում է օդային փոխադրումների ազատականացման ծրագրի ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրություն և վերլուծություն,

դ. ավիափոխադրողի մասնագրի տրամադրման գործընթացում տրամադրում է տնտեսական ցուցանիշների մասին եզրակացություն,

ե. մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ հրամանով հաստատում է օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի մասնագրի տրամադրման պահանջները և ընթացակարգերը, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգը,

զ. մասնակցում է ավիափոխադրողի մասնագրերի և կանոնավոր ու ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվությունների տրամադրման, կասեցման և դրանց գործողության դադարեցման գործընթացի նկատմամբ բողոքարկման վարույթների իրականացման գործընթացին,

է. գնահատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա,

ը. վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրը:».

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 856-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Տնտեսական զարգացման քաղաքականության վարչություն

 

Արդյունաբերության զարգացման վարչություն

 

Գործարար միջավայրի բարելավման վարչություն

 

Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչություն

 

Ներդրումային քաղաքականության վարչություն

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն

 

Տեխնոլոգիական զարգացման վարչություն

 

Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչություն

 

Ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչություն

 

Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչություն

 

Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչություն

 

Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն

 

Առևտրի և շուկաների կարգավորման վարչություն

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Ֆինանսաբյուջետային վարչություն

 

Անձնակազմի կառավարման վարչություն

 

Կազմակերպատնտեսական վարչություն

 

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Առաջին բաժին

 

Ներքին աուդիտի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Մտավոր սեփականության գործակալություն

 

Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն

 

Շուկայի վերահսկողության պետական տեսչություն։»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան