Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2014-30.10.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502).1 Հոդ.795
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 888-Ն

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի յոթերորդ պարբերության պահանջներով, ինչպես նաև ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվում են որպես միասնական գույքային համալիր (այսուհետ` գույք) և տվյալ գույքի հետագա օգտագործումն ու պահպանումը 2016 թվականի հունիսի 1-ից իրականացվում են պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` մեկ կառավարչի կողմից.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալությամբ` 15 տարի ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2015, N 1233-Ն 30.10.2015, N 888-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան