ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1153-Ա
ՆՈՅ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նոյ Գարիկի Արզաքանցյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 29-ին, հասցեն` քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 24/2, բն. 9: 2010 թվականին ընդունվել է Օքսֆորդի Բրուքս համալսարան, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 04.09.14 N 926-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նոյ Արզաքանցյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2015, N 1445-Ա | 11.12.2015, N 1153-Ա | |
04.09.2014, N 926-Ա | 09.09.2014, N 1153-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|