Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 240-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.24/57(1070) Հոդ.278
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.09.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 սեպտեմբերի 2014 թ.

թիվ 240-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ը հաստատելու մասին» թիվ 309-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) ֆոնդի տարեկան արտաքին աուդիտի վճարը` սույն կանոնակարգի 3-րդ գլխին համապատասխան:»,

2) Կանոնակարգի 4-րդ կետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով,

3) Կանոնակարգը 4-րդ կետից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստացի ծախսի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել՝

1) 12 միլիոն դրամը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող՝ անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը չի գերազանցում 25 միլիարդ դրամը,

2) 12 միլիոն դրամի և 25 միլիարդ դրամը գերազանցող գումարի 0,01 տոկոսի հանրագումարը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող՝ անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը գերազանցում է 25 միլիարդ դրամը, սակայն չի գերազանցում 50 միլիարդ դրամը,

3) 14,5 միլիոն դրամի և 50 միլիարդ դրամը գերազանցող գումարի 0,005 տոկոսի հանրագումարը, բայց ոչ ավելի, քան 17 միլիոն դրամը, եթե տվյալ կառավարչի կողմից կառավարվող՝ անկախ աուդիտի ենթակա բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը գերազանցում է 50 միլիարդ դրամը:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված առավելագույն մեծությունը կառավարչի կողմից կառավարվող՝ անկախ աուդիտի ենթակա յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ կիրառվում է համամասնորեն՝ ըստ այդ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի:

7. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստացի ծախսը ըստ կառավարչի կողմից կառավարվող՝ անկախ աուդիտի ենթակա յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվեգրվում է համամասնորեն՝ ըստ այդ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ.  սեպտեմբերի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան