Գլխավոր տեղեկություն
Համար
N 563-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 563-Ա

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «բ» և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի «ե» և «ը» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը` դրանք ըստ տարիների քննարկելով և ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում և գերակա խնդիրներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 29-ի N 563-Ա որոշման

 

Ն Պ Ա Տ Ա Կ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակի ընթացքում դիտվում է անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքերի քանակի և դրանց հետևանքով այրված տարածքների զգալի աճի միտում:

2. Եթե 2001-2011 թվականների ընթացքում միջինում արձանագրվել է տարեկան մոտավորապես յոթ անտառային հրդեհի դեպք, ապա 2010-2011 թվականների ընթացքում տարեկան արձանագրվել է 50-ից ավելի անտառային հրդեհի դեպք (նկար 1): 2012 թվականն անտառային հրդեհների տեսակետից առավել ռիսկային տարիների թվում էր:

3. 2001, 2006, 2010 և 2011 թվականներին, որոնք եղել են առավել շոգ տարիներից, անտառային հրդեհների հետևանքով այրվել են հարյուրավոր հեկտարների հասնող տարածքներ (նկար 1):

 

Ներմուծեք նկարագրությունը_2247

 

Նկար 1. Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհների դեպքերի թվաքանակը և այրված տարածքները 2001-2011 թվականների ընթացքում:

 

4. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության՝ 2005-2010 թվականներին հրդեհներից անտառատնտեսություններին պատճառվել է 504 մլն դրամի վնաս, որից միայն 2006 թվականին` 500.2 մլն դրամի: Նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների մարման ծախսերը կազմել են 3368 մլն դրամ:

5. Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար, ինչպես նաև բացասական ազդեցություն ունեն հարակից համայնքների սոցիալական կայունության հարցում` հաշվի առնելով անտառի կողմնարդյունքից համայնքների ներկայացուցիչների օգտվելու հնարավորությունների նվազումը:

6. 2010-2011 թվականների ընթացքում արձանագրված բուսածածկ տարածքների հրդեհների տարեկան դեպքերի միջին թիվը 2004-2011 թվականների ընթացքում արձանագրված տարեկան դեպքերի միջին թվաքանակի համեմատությամբ աճել է մոտավորապես 5 անգամ (նկար 2):

 

Ներմուծեք նկարագրությունը_2245

 

Նկար 2. Հայաստանի Հանրապետությունում խոտածածկ տարածքների հրդեհների դեպքերի թվաքանակը և այրված տարածքները 2004-2011 թվականների ընթացքում:

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է ձևավորվում, երբ հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության գոտում: Այս երևույթը հիմնականում ակտիվանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Հանրապետության տարածքում 1980-2012 թվականներին ջերմային ալիքների ազդեցությամբ տարեկան դեպքերի թիվը, համեմատած 1948-1980 թվականների հետ, աճել է 40%-ով, ինչը բերում է այն եզրակացության, որ հանրապետության տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը (նկար 3):

 

Ներմուծեք նկարագրությունը_2246

 

Նկար 3. Ջերմային ցիկլոնի ներթափանցման տարեկան դեպքերի թիվը 1948-2012 թվականների ընթացքում:

 

8. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արձանագրված պատճառները հիմնականում մարդածին են: Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառ է հանդիսանում դաշտերում խոզանների և չոր բուսականության այրումը, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը (նկար 4): Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների հետևանքով կրակի տարածման վտանգը, այդ թվում՝ դեպի մոտակա անտառները, զգալիորեն աճում է կլիմայի չորայնության և կլիմայի փոփոխության պայմաններում:

 

Ներմուծեք նկարագրությունը_2248

 

Նկար 4. Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհների արձանագրված պատճառները 2007-2011 թվականների ընթացքում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության հետ կապված խնդիրներն են՝

1) հրդեհային անվտանգության հետ կապված իրավական դաշտի անկատարությունը և անհամապատասխանությունն առկա մարդածին և կլիմայական ռիսկերին.

2) հրդեհների ռիսկերի նվազեցման և հրդեհներին արագ արձագանքման թույլ կարողությունները.

3) բարդ կտրվածքով լանդշաֆտների պայմաններում ժամանակակից հակահրդեհային սարք ու սարքավորումների բացակայությունը.

4) մասնագիտական գիտելիքների անբավարարությունը.

5) հակահրդեհային միջոցառումների իրականացման թերի ֆինանսավորումը.

6) համայնքների ղեկավարների և վարչակազմի կողմից հակահրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության անբավարար իրականացումը.

7) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի մասին անբավարար հանրային իրազեկվածությունը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

10. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման ուղղությամբ՝

1) իրավական բարեփոխումների իրականացում՝

ա. անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների համապատասխանեցում` առկա մարդածին և կլիմայական ռիսկերին,

բ. անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների կիրառման ու կիրարկման արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան հսկողության և վերահսկողության մեխանիզմների ներդնում,

գ. հասարակական, կամավորական փրկարարական շարժման իրավական հիմքերի ստեղծման շրջանակներում անտառային հրշեջ կամավոր ջոկատների ստեղծման ապահովում,

դ. անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով տվյալ ոլորտի ազգային քաղաքականության մշակում և դրա իրագործման ապահովում,

ե. անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ դերերի ու պատասխանատվությունների հստակեցում,

զ. անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման հետ կապված խնդիրների հստակեցում և անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության նոր չափորոշիչների սահմանում,

է. անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններում հրդեհային անվտանգության հարցերի ճշգրտում և հստակեցում.

2) կրթական բարեփոխումների իրականացում և հանրային իրազեկման բարձրացում՝

ա. հանրակրթական ուսումնական ծրագրերի մի շարք առարկաներում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների վտանգավոր հետևանքների մասին աշակերտների գիտելիքների զարգացում,

բ. բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք մասնագիտությունների առարկայական ծրագրերում մարդկային գործունեության և կլիմայական գործոնների հետևանքով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին ուսանողների գիտելիքների և կարողությունների զարգացում,

գ. անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ու վտանգավոր հետևանքների, ինչպես նաև դրանց առաջացմանը նպաստող մարդածին և կլիմայական գործոնների մասին անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի իրազեկման բարձրացում,

դ. կլիմայի փոփոխվող պայմաններում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին հանրային իրազեկման բարձրացում:

11. Անտառային հրդեհների ռիսկերի նվազեցմանն ու արագ արձագանքման ուղղությամբ՝

1) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխատեսման, մոնիթորինգի և արագ արձագանքման կարողությունների հզորացում.

2) անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արագ արձագանքման գիտելիքների և կարողությունների հզորացում:

12. Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպման բարելավման ուղղությամբ՝

1) անտառային և այն բուսածածկ տարածքների հրդեհներիի դեմ պայքարի պատրաստվածության բարձրացում անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում,

2) անտառային խոշոր հրդեհներին արդյունավետ արձագանքման կարողությունների հզորացում:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

13. Ծրագրի ընդունման և իրականացման արդյունքում սպասվում է անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի քանակի և դրանց հետևանքների) և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 29-ի N 563-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Իրականացման ժամկետները

Պատասխանատու կատարողները

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ

1)

Իրավական բարեփոխումների իրականացում

ա.

(պարբերությունն ուժը կորցրել է 31.07.14 N 887-Ա)

բ.

Հայաստանի Հանրապետության անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների կիրառման և կիրարկման ապահովմանն ուղղված իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետության անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների կիրառման ու կիրարկման արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան հսկողության և վերահսկողության մեխանիզմների ներդնում

 2014-2015 թվականներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

գ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

հասարակական, կամավորական փրկարարական շարժման շրջանակներում անտառային հրշեջ կամավոր ջոկատների ստեղծման իրավական հիմքերի ապահովում

2013 թվական

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի

Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

դ.

«Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի

Հանրապետության կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով տվյալ ոլորտի ազգային քաղաքականության առկայություն և դրա իրագործման ապահովում

2013-2014 թվականներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ե.

«Անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին

արագ արձագանքման և հրդեհների պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում և ինստիտուցիոնալ դերերի ու պատասխանատվությունների հստակեցում

2013 թվական

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

զ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

անտառների պետական մոնիթորինգի համակարգում անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման հարցերի հստակեցում

2014 թվական

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված

միջոցներ

է.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թ. նոյեմբերի 11-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» N 234-Ն հրամանով հաստատված 6-Հ ձևում փոփոխություններ և լրացումներ կատարելը

անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության նոր չափորոշիչների սահմանում

2014 թվական

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ը.

(պարբերությունն ուժը կորցրել է 31.07.14 N 887-Ա)

2)

Կրթական բարեփոխումների իրականացում և հանրային իրազեկման բարձրացում

ա.

Հանրակրթական ուսումնական ծրագրերում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների մասին թեմաների ընդգրկում

հանրակրթական ուսումնական ծրագրերի մի շարք առարկաներում փոփոխությունների և լրացումների միջոցով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների վտանգավոր հետևանքների մասին աշակերտների գիտելիքների զարգացում

2013-2014 թվականներ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

բ.

Բարձրագույն կրթական ծրագրերում (անտառային տնտեսություն, բնապահպանություն, աշխարհագրություն առարկաներ) մարդկային գործունեության և կլիմայական գործոնների հետևանքների պատճառով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին թեմաների ընդգրկում

բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք մասնագիտությունների առարկայական ծրագրերում (օր.` անտառային տնտեսություն, բնապահպանություն, աշխարհագրություն առարկաներ) փոփոխությունների և լրացումների միջոցով մարդկային գործունեության և կլիմայական գործոնների հետևանքով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին ուսանողների գիտելիքների և կարողությունների զարգացում

2013-2014 թվականներ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

գ.

Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի համար դասընթացների կազմակերպում

անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ու վտանգավոր հետևանքների, այդ բնագավառում գործող իրավական փաստաթղթերի ու կանոնների և դրանց պահպանման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի իրազեկման բարձրացում

2014-2015 թվականներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

դ.

Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և վտանգավոր հետևանքների մասին տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում ու տարածում, ահազանգող պաստառների մշակում, տպագրում ու տեղադրում, հեռուստահաղորդումների և հանրամատչելի ֆիլմերի պատրաստում ու ցուցադրում

անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և վտանգավոր հետևանքների մասին, ինչպես նաև դրանց

առաջացմանը նպաստող մարդածին և կլիմայական գործոնների մասին Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից բնակչության իրազեկման բարձրացում

2013-2014 թվականներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

2. Անտառային հրդեհների ռիսկերի նվազեցմանն ու արագ արձագանքմանն ուղղված միջոցառումներ

1)

(ենթակետն ուժը կորցրել է 31.07.14 N 887-Ա)

2)

Անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների համար անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասով վերապատրաստման դաընթացների նյութերի մշակում և դաընթացների իրականացում

անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արագ արձագանքման գիտելիքների և կարողությունների հզորացում

2013-2015 թվականներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

3. Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպման բարելավմանն ուղղված միջոցառումներ

1)

Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում անտառային հրշեջ կամավոր ջոկատների ձևավորում

անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի պատրաստվածության բարձրացում Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում

2014 թվականից սկսած

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

2)

Անտառային խոշոր հրդեհների դեմ պայքարի համար աերոմոբիլային խմբի ձևավորման նպատակով համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերում

Հայաստանի Հանրապետությունում անտառային խոշոր հրդեհներին արդյունավետ արձագանքման նպատակով կարողությունների հզորացում և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության արդյունավետության բարձրացում

2015 թվական

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

(հավելվածը փոփ. 31.07.14 N 887-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան