Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2013 թվականի N 217-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) բաժնետոմսերի մասնավորեցման հարցը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը քննարկել ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը, վարել բանակցություններ հավանական գնորդի հետ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ընկերությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ներառելու գործընթացը:

(2-րդ կետը փոփ. 20.06.13 N 481-Ա, 02.12.13 N 1132-Ա, 28.08.14 N 811-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 19-ի N 217-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Դ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Հ. Դավթյան

- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Ա. Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Մարկոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Ա. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ


(հավելվածը խմբ. 28.08.14 N 811-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան