ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2014 թ. |
թիվ 215-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈ ՊԼԱԶԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի հուլիսի 23-ի թիվ 31 արձանագրություն) և քննարկելով «ԱՎՏՈ ՊԼԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2014 թվականի հուլիսի 3-ին, 2014 թվականի հուլիսի 22-ին և 2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱՎՏՈ ՊԼԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Նար-Դոսի փողոց 116 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2014 թ. հուլիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|