Գլխավոր տեղեկություն
Համար
N 1000-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 1000-Ա

 

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ՝ ՍԱՄԱՐՂԱՆԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 99-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը Սամարղանդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ 2 գիշեր և 2 օր քաղաք Մոսկվա) կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Սամարղանդ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան