Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 953-Ա

 

«ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2015 թվականի օգոստոսի 14-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերիի 4-ի N 953-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԻԳԱ» հայ-հոլանդական Համատեղ Ձեռնարկություն Սահմանափակ Պատասխանատվությամբ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ներմուծված ապրանքների

NN
ը/կ

Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդել)

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Քանակը (հատ)

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը

Մաքսային արժեքը(դրամ)

Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը

1.

Ստվարաթղթե գոֆրո արկղեր

48191000

19400

C31013

14.08.2013 թ.

1.648 053

14.08.2014 թ.

2.

Պլ. տուփեր

39231000

213

C31013

14.08.2013 թ.

1.534 808

14.08.2014 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան