ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2014 թվականի N 722-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Հայաստանի Հանրապետությունում կեղծ դեղերի կանխարգելում» ծրագրի նախագծի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` վեցամսյա ժամկետում մշակել «Հայաստանի Հանրապետությունում կեղծ դեղերի կանխարգելում» ծրագրի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 1-ի N 722-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ղ. Ուլիխանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական | |
Ա. Օհանյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ | |
Ա. Շաքարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար | |
Գ. Սահակյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի գլխավոր մաքսային տեսուչ-իրավաբան | |
Դ. Թովմասյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող | |
Ս. Սաղաթելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության 5-րդ բաժնի պետի տեղակալ | |
Ա. Մանուկյան |
- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Սահակյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |