Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.07.16/2(28) Հոդ.816
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 914-Ն

 

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 16-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9,045,000.0 հազ. դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` քաղ. Երևան, Մանանդյան փողոց, N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք):

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) 2014 թվականի ինն ամսում հատկացնել 9,045,000.0 հազ. դրամ, որից`

1) 7,176,418.0 հազ. դրամը` «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.

2) 360,780.5 հազ. դրամը` «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության առկա հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.

3) 1,507,801.5 հազ. դրամը` պահանջի դիմաց «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով սահմանված` 9,045,000.0 հազ. դրամ արժեքով, սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնելուց առաջացած ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարներն ուղղել «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` ուղիղ վճարման միջոցով (համաձայն այդ ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկանքի).

2) ապահովել հարկադիր կատարողի հետ համապատասխան պայմանագրի կնքումը, անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը` պայմանագրի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) գույքի պահպանության (ներառյալ գույքագրման տվյալներով առկա շարժական գույքի) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում` 9,045,000.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

 

 Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված
է դրական նշանով)

Եկամուտների գծով

 9,045,000.0

Ծախսերի գծով

 9,045,000.0

Դեֆիցիտը (պակասուրդը)

 -

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակներում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Եկամտատեսակ

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը
նշված է դրական նշանով)

ինն ամիս

տարի

Պետական բյուջեի եկամուտներ

 9,045,000.0

 9,045,000.0

Հարկային եկամուտներ և պետական տուրք

9,045,000.0

9,045,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասիՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

 տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

9,045,000.0

9,045,000.0

     

 այդ թվում`

   

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

 9,045,000.0

 9,045,000.0

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

 9,045,000.0

 9,045,000.0

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,045,000.0

9,045,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 4 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները
նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

9,045,000.0

9,045,000.0

այդ թվում`

   

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

9,045,000.0

9,045,000.0

այդ թվում`

   

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

9,045,000.0

9,045,000.0

այդ թվում`

   

Պահուստային միջոցներ

9,045,000.0

9,045,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

9,045,000.0

9,045,000.0

     

այդ թվում`

   

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

9,045,000.0

9,045,000.0

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

9,045,000.0

9,045,000.0

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,045,000.0

9,045,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9,045,000.0

9,045,000.0

     

ՀՀ կառավարություն

9,045,000.0

9,045,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Մաս Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Անվանումը
Շենքերի և շինությունների ձեռքբերում

Նկարագրությունը
«Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքի ձեռքբերում

1001

ԿՀ10

Քանակական

Մշակված չէ

       

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

 9,045,000.0

 9,045,000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

       

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Մշակված չէ

       

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

         

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
Մշակված չէ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Մշակված չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Մշակված չէ

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մշակված չէ

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը /դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջո-ցառումը

1001

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

9,045,000.0

   

Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ

 

ԿՀ 10

 

Շենքերի և շինությունների ձեռքբերում

9,045,000.0

Ակտիվի նկարագրությունը
«Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքի ձեռքբերում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

 Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

9,045,000.0

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

9,045,000.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

9,045,000.0

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

9,045,000.0

44211120-1

Անշարժ գույք

ԲԸԱՀ

դրամ

9,045,000,000

1

9,045,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ փոփոխությունները եվ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

հազար դրամներով

NN
ը/կ

Եկամտատեսակը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

Պետական տուրք

   

5,486,240.0

5,486,240.0

 

այդ թվում`

     

10

Օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար

 

5,486,240.0

5,486,240.0

 

այդ թվում`

     

10.7

ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար

 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

5,486,240.0

5,486,240.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան