Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.44
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013522

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 317-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության գործընթացի արդյունավետությունը և այդ ոլորտում ապահովադիրների և նրանց ժառանգների շահերի պաշտպանությունը,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն)

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունից պարտադիր անուիտետի ժառանգման կարգը և անուիտետի ժառանգման դիմումի ձևը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 317-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի իմաստով հետևյալ հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ.

1) անուիտետ` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

2) ապահովադիր (մասնակից)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների («ժառանգ` ֆիզիկական անձ /անձինք/ կամ Հայաստանի Հանրապետությունը

3) լիազորված ներկայացուցիչ` անուիտետի կամ նրա ժառանգների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորություն ստացած անձ

4) անուիտետի մնացորդային գումար` անուիտետի չվճարված գումարը` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման ծախսերը

5) երաշխավորված ժամանակահատվածը` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

6) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

2. Ապահովադրի (մասնակցի) ժառանգը, ժառանգության վկայականը ստանալուց հետո` 3 ամսվա ընթացքում անուիտետի մնացորդային գումարը ստանալու համար ապահովագրական ընկերություն է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի, կից ներկայացնելով.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) ժառանգության վկայականի պատճենը:

3. Եթե ապահովադրի (մասնակցի) ժառանգների անունից հանդես է գալիս լիազորված անձը, ապա նա պարտավոր է սույն կարգի 2-րդ կետի պահանջներից բացի` ներկայացնել լիազորագիր:

4. Ապահովագրական ընկերությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ կարգով սույն կարգի Հավելված 1-ով սահմանված դիմումում նշված ձևով վճարում է անուիտետի մնացորդային գումարը:

(4-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն)

5. Ապահովադրի (մասնակցի) կողմից անուիտետի 3 անընդմեջ պարբերական վճարումների չստացման դեպքում, ապահովագրական ընկերությունը լավագույն ջանքերի գործադրմամբ սկսում է նրա որոնման գործընթաց:

6. Ապահովադրի (մասնակցի) երաշխավորված ժամկետի ավարտից հետո մահանալու դեպքում ապահովագրական ընկերությունը նրա ժառանգների նկատմամբ որևէ պարտավորություն չի կրում:

7. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը չստանալու դեպքում անուիտետը շարունակում է մնալ ապահովագրական ընկերության կառավարման ներքո մինչև երաշխավորված ժամկետի ավարտը: Երաշխավորված ժամկետը ավարտվելուց հետո (ընդ որում` երաշխավորված ժամկետի հաշվարկում չի ներառվում ապահովադրի, շահառուի մահանալու օրվանից մինչև ժառանգման գործընթացի ավարտը ընկած ժամանակահատվածը) ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անուիտետի պայմանագրում որպես ժառանգ նշված անձին (անձանց), ինչպես նաև ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնին: Ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա անուիտետը դատական կարգով կարող է ճանաչվել անժառանգ:

(7-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն)

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին:

(8-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն)

9. Դիմումը մերժելու և մերժման հիմքերի մասին ապահովագրական ընկերությունը գրավոր ձևով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին:

(հավելվածը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն)

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 317-Ն որոշման

 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

ԺԱՌԱՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Անուն, ազգանուն, հայրանուն

____________________________________

____________________________________

 

Անձնագրի սերիան, համարը

 

Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)

_____/_____/______

Հանրային ծառայության համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը)

 

Գրանցման վայրը

 

Բնակության վայրը

 

Փոստային ինդեքսը

 

Բանկային հաշվեհամարը

Բանկի անվանումը

Հաշվի համարը

Էլ. փոստը, հեռախոսահամարը

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Անուն, ազգանուն, հայրանուն

____________________________________

____________________________________

 

Անձնագրի սերիան, համարը

 

Հանրային ծառայության համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը)

 

Գրանցման վայրը

 

Բնակության վայրը

 

Փոստային համարը

 

Բանկային հաշվեհամարը

Բանկի անվանումը

Հաշվի համարը

Էլ. փոստը, հեռախոսահամարը

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ժառանգության վկայականի գրանցման համարը

 

Ժառանգության վկայականի տրման ամսաթիվը

_____/_____/______

ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Ֆիզիկական անձ

Անուն, ազգանուն, հայրանուն

____________________________________

____________________________________

 

Անհատ ձեռնարկատեր

Անվանումը

 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՁԵՎԸ

կանխիկ

   

անկանխիկ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

թղթային

 

էլեկտորոնային

 

Դիմում լրացնող

Ստորագրություն

Անուն, ազգանուն (անվանում)

տարին/ամիս/ ամսաթիվ

Ապահովագրական ընկերություն

Ստորագրություն

Անուն, ազգանուն (անվանում)

տարին/ամիս/ամսաթիվ