Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հոդ.301.7
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007287

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 199-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը, 125-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 199-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվությունը տրամադրվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող ապահովագրական ընկերությունները ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախնական թույլտվությունն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում՝

ա. ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու դիմումը ներկայացվում է համաձայն սույն Կարգի Հավելված 1-ի,

բ. ապահովագրական պորտֆելի փոխանցման կնքված պայմանագրում նշվում է նաև փոխանցման ամսաթիվը,

գ. առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը ներառում է հետևյալ տեղեկությունները՝ ապահովագրության պայմանագրի համարը, սերիան, կնքման ամսաթիվը, ապահովադիրը (շահառուն, ապահովագրված անձը), ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը, ապահովագրավճարը, չվճարված ապահովագրավճարի չափը, ապահովագրավճարի վճարման ժամկետները, ապահովագրավճարի վճարման ուշացման ժամկետները,

դ. փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները պետք է հաստատված լինեն փոխանցող ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի կողմից,

2) փոխանցվող ակտիվների տեսակները, չափերը և դրանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները հավաստող փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք նախատեսվել են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում,

3) ապահովագրական պորտֆելում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի վերաապահովագրության դեպքում փոխանցողի վերաապահովագրողի համաձայնությունը` շարունակելու փոխանցվող ապահովագրական պորտֆելի վերաապահովագրված մասի հետ կապված ստանձնողի հետ վերաապահովագրության պայմանագիրը, կամ ստանձնողի վերաապահովագրողի համաձայնությունը՝ վերաապահովագրելու ապահովագրական պորտֆելում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը, եթե նախատեսվում է այդ ռիսկերի վերաապահովագրություն,

4) ԱՊՊԱ պայմանագրերի փոխանցման դեպքում ստանձնող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս ստանձնում է պորտֆելը փոխանցող ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հետագա վարման (մուտքագրված տեղեկություններում փոփոխությունների կատարման) պարտականությունը՝ ներառյալ պորտֆելի փոխանցման պահին արդեն իսկ ավարտված ԱՊՊԱ պայմանագրերի գծով,

5) ԱՊՊԱ պայմանագրերի փոխանցման դեպքում փոխանցող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս պարտավորվում է ապահովագրական պորտֆելը ստանձնող ապահովագրական ընկերությանը փոխանցել իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը,

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը հավաստող այլ տեղեկություններ` դիմումը ներկայացնողների հայեցողությամբ:

(1-ին կետը խմբ. 12.08.14 թիվ 226-Ն)

2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել փոխանցող և ստանձնող ապահովագրական ընկերություններից ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ այլ տեղեկատվություն` սույն կարգի 1-ին կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:

(2-րդ կետը փոփ. 12.08.14 թիվ 226-Ն)

3. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվության կամ մերժման մասին որոշումը ընդունվում է սույն կարգի 1-ին կետում նշված դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում: 60-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից որոշում չընդունվելու դեպքում նախնական թույլտվությունը համարվում է ստացված:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետը կարող է կասեցվել սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով, սակայն ոչ ավելի, քան 30 օր ժամկետով:

5. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվության մերժման դեպքում ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող ապահովագրողներն իրավունք ունեն մերժման պատճառները վերացնելուց հետո կրկին դիմել Կենտրոնական բանկ` թույլտվություն ստանալու համար:

(հավելվածը խմբ., փոփ. 12.08.14 թիվ 226-Ն)

 

 

Հավելված 1

«Ապահովագրական պորտֆելի
փոխանցման նախնական թույլտվություն
 տրամադրելու կարգը» հավելվածի

Կենտրոնական բանկի նախագահ

__________________ ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

(ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու)

 

Հարգելի __________________

____________________________________________________________ և

փոխանցող ապահովագրողի լրիվ անվանումը, հասցեն

_____________________________________________________________

ստանձնող ապահովագրողի լրիվ անվանումը, հասցեն

 

դիմում ենք ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու համար:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգի»` կից ներկայացնում ենք ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր` — էջ:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

 

Դիմումը ներկայացնող անձինք`

____________________________________________________________

(փոխանցող կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________

(ստանձնող կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

___ ______________ 200_ թ.

 

(կարգը խմբ., փոփ. 12.08.14 թիվ 226-Ն)