«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2012 թ. |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը» (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի N 166-Ն որոշմամբ |
ԿԱՐԳ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ կարգավորվող անձի ղեկավարի (եթե կարգավորվող անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ապա անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` հանձնաժողովի invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին:
5. Փոքր հիդրոէլեկտրակայաններում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունները կարող են ներկայացվել թղթային եղանակով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ով և 2-ով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով:
7. Հաշվետվությունը ներկայացվում է XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode տառատեսակով:
8. Հաշվետվության ներկայացման վերաբերյալ կարգավորվող անձը գրավոր ծանուցում է հանձնաժողովին:
9. Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:
10. Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների հիմնավորումները կարող են ներկայացվել DOC, DOCX, XLS, XLSX, PDF կամ JPEG ֆորմատների ֆայլերի տեսքով:
Հավելված 1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ 20..թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ |
№ |
Ներդրումների ուղղությունը (ենթաուղղությունը) |
Մարզը |
Հաշվա-պահա-կան հաշվառ-ման հաշիվը |
Հիմնական միջոցի գույքա-համարը (անհա-տական հաշվառ-ման համա-րանիշը) |
Չափ-ման միա-վորը |
Հանձնաժողովի հետ համա-ձայնեցված ներդրումներ |
Ավարտված` շահագործման հանձնված հիմնական միջոցներ |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և սարքավորումների ձեռքբերման ու տեղակայման ծախսումներ |
Կապա-լառու կազմա-կերպության անվանումը | ||||||||||||||
Ընդամենը |
Ոչ |
Տեղա-կայում չպա-հանջող հիմնա-կան միջոց-ների ձեռք- բերման ծախսում-ներից |
Այլ |
Հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջի դրությամբ մնացորդը |
հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացում |
Հաշվետու տարվա սկզբի դրությամբ մնացորդը | |||||||||||||||||
Ընդա-մենը ավե-լացում |
Նախա-գծեր |
Նյութա-կան ծախսում-ներ |
Ծախսում-ներ աշխա-տանքի վճարման գծով |
Մաշվա-ծություն |
Կապալառու կազմա-կերպու-թյունների կոմից կատարված աշխա-տանքներ և մատուցված ծառա-յություններ |
Այլ ծախսում-ներ |
Տեղա-կայման ենթակա սարքա-վորում-ներ | ||||||||||||||||
ՔԱՆԱԿ |
ԳՈՒ-ՄԱՐ |
ՔԱ-ՆԱԿ |
ԳՈՒ-ՄԱՐ | ||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
1 |
Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ |
||||||||||||||||||||||
1.1 |
(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) |
||||||||||||||||||||||
2 |
Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ |
||||||||||||||||||||||
2.1 |
(Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |
||||||||||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
______________________________________ |
___________________ | |
Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) | |
___________________________________________________ |
_______________________ | |
Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) |
(հավելվածը խմբ. 25.06.14 N 205-Ն)
Հավելված 2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ 20..թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ |
№ |
Ներդրումների ուղղությունը |
Հաշվա-պահական հաշվառման հաշիվը |
Չափման միավորը |
Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների կանխատեսվող ծավալը |
Ընդամենը կատարված ներդրումներ |
Կատարված ծախսերի բնույթը |
Կապալառու կազմա-կերպության անվանումը | ||||||
նյութական ծախսումներ |
ծախսումներ աշխատանքի վճարման գծով |
մաշվա-ծություն |
կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ |
այլ ծախսումներ | |||||||||
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ |
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1 |
Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ |
||||||||||||
1.1 |
(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) |
||||||||||||
2 |
Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ |
||||||||||||
2.1 |
(Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |
||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
______________________________________ |
___________________ | |
Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) | |
___________________________________________________ |
_______________________ | |
Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) |
(հավելվածը խմբ. 25.06.14 N 205-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2021, N 180-Ն | 28.05.2021, N 166-Ն | |
25.06.2014, N 205-Ն | 01.10.2014, N 166-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|