Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 927-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ, 71-րդ և 89-րդ հոդվածներով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-1) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գույք-1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Ռուբիկ Գասպարյանին և Ձյունիկ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 1/6 հասցեում գտնվող` 2296800 դրամ կադաստրային արժեքով, 0,12 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-2) փոխանակել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված 0,17 հեկտար մակերեսով, 3253800 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ (այսուհետ` գույք-3):

4. Առաջարկել Գյումրու քաղաքապետին սահմանված կարգով ապահովել գույք-2-ի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության իրականացումը` բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման հողի կատեգորիայի:

5. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 1/7 հասցեում գտնվող` 3263618,82 դրամ կադաստրային արժեքով, 0,170513 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-4) և Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 3/9 հասցեում գտնվող` 558964,56 դրամ կադաստրային արժեքով, 0,029204 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-5)` որպես պետական սեփականություն:

6. Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 1/6 հասցեում գտնվող` 2296800 դրամ կադաստրային արժեքով, 0,12 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-2), Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 1/7 հասցեում գտնվող` 3263618,82 դրամ կադաստրային արժեքով, 0,170513 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-4), Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 3/9 հասցեում գտնվող` 558964,56 դրամ կադաստրային արժեքով, 0,029204 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-5), Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված` 2871000 դրամ կադաստրային արժեքով, 0,15 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-6) ներդնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

7. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված` 0,1065 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-7) նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6/2 հասցեում գտնվող շենքի սպասարկման համար:

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) Ռուբիկ Գասպարյանի և Ձյունիկ Գասպարյանի հետ Հայաստանի Հանրապետության անունից գույք-2-ի և գույք-3-ի փոխանակման պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) Գյումրու քաղաքապետի հետ Հայաստանի Հանրապետության անունից գույք-4-ի, գույք-5-ի և գույք-7-ի նվիրատվության պայմանագրերի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո` գույք-2-ի, գույք-4-ի, գույք-5-ի և գույք-6-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին.

4) «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան