Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.15/19(498).1 Հոդ.235.21
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 183-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 34-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի ««Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»:

2) Որոշմամբ հաստատված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնակարգ 8/05.1 «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»»:

բ. Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կանոնակարգը սահմանում է կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գրավոր տեղեկացման ենթակա տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»:

գ. Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 183-Ն որոշմամբ

 

 

«Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 289-Ն որոշմամբ

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

Կուտակային բաղադրիչի հարգելի մասնակից,

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեզ համար պատահականության սկզբունքով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ, քանի որ Դուք համապատասխան ընտրություն չեք կատարել: Այս նամակով մենք չենք հայտնում Ձեզ համար ընտրված կենսաթոշակային կառավարչի և ֆոնդի անվանումները, քանի որ այն հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն:

 

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ինձ համար ընտրված ֆոնդի և կառավարչի մասին:

 

Ձեզ համար ընտրված կառավարչին և ֆոնդին ծանոթանալու համար Դուք կարող եք՝

 

● այցելել հաշվի օպերատորին կամ

● մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը կամ

● օգտվել բանկոմատներից վճարային քարտերի միջոցով, եթե ունեք այդպիսին:

 

Ի՞նչ կլինի, եթե ես որևէ գործողություն չեմ կատարում:

 

Մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը Դուք առաջին անգամ թղթային եղանակով կստանաք ընթացիկ տարվա համար Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) Ձեր գործատուի կողմից տրամադրված փոստային հասցեով: Հաշվետվությունը ներառելու է անձնական (գաղտնի) տեղեկություններ, ուստի կարևոր է, որ Դուք համոզված լինեք, որ գործատուի կողմից տրամադրված հասցեն Ձեզ համար նախընտրելի է:

 

Ինչպե՞ս ճշտեմ կամ հաստատեմ իմ հասցեն:

 

Դուք կարող եք մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը ցանկացած ժամանակ հաշվի օպերատորի կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով հաստատել Ձեր փոստային հասցեն և ընտրել հաշվետվություն ստանալու Ձեզ համար նախընտրելի եղանակը՝ թղթային կամ էլեկտրոնային: Հաշվի օպերատորին այցելելիս լրացրեք սույն նամակի Հավելվածը և ներկայացրեք այն:

Նշենք նաև, որ հաշվետվության ստացման ամենահարմարավետ եղանակը համարվում է էլեկտրոնային եղանակը, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության պահպանման և կորստի ռիսկերից և ապահովում է Ձեր կենսաթոշակային հաշվի անվտանգությունը:

 

 

%

 

_____________________________________________________________________________

 

%

 

 

Հավելված

_______________________________________________________________________________

Անուն

Ազգանուն

Հանրային ծառայությունների համարանիշ

 

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

_______________________________________________________________________________

(էլեկտրոնային փոստի հասցե)

ԿԱՄ

_______________________________________________________________________________

 (փոստային հասցե)

Ի՞նչ պարբերականությամբ կարող եմ ստանալ հաշվետվությունը հետագայում:

 

 Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով,

● Թղթային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով՝ յուրաքանչյուր տարի լրացնելով հաշվետվությունը ստանալու դիմումը:

 

Ո՞ր դեպքում չեմ ստանում հաշվետվություն:

 

● Եթե Դուք չեք ընտրում՝ ինչ եղանակով եք հետագայում ցանկանում ստանալ հաշվետվությունը,

● Եթե Դուք հաշվետվության ստացման դիմումի մեջ ընտրում եք «տեղեկատվության ստացման դադարեցում» տարբերակը,

● Եթե Դուք հրաժարվում եք կենսաթոշակային ֆոնդում Ձեր փայերի սեփականությունից:

 

Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ վերականգնել հաշվետվության ստացումը:

 

● Լրացնում եք հաշվետվության ստացման դիմումը,

● Ընդունում եք կենսաթոշակային ֆոնդի Ձեր փայերի սեփականությունը, որից նախկինում հրաժարվել էիք:

 

Ի՞նչ արժե տարեկան հաշվետվությունը:

 

● Հաշվետվությունը տարին մեկ անգամ Դուք ստանում եք անվճար,

● Հաշվետվությունը տարեկան մեկ անգամից ավելի ստանալու դեպքում Ձեզնից կարող է գանձվել որոշակի գումար:

 

Որտեղի՞ց կարող եմ ստանալ մանրամասն տեղեկություններ:

 

● Այցելելով հետևյալ կայքերից որևէ մեկը՝ www.abcfinance.am, epension.am,

● Զանգահարելով 114 (մարզերից՝ 08000 114) թեժ գիծ հեռախոսահամարին:

 

Մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը, փոստային հասցեն(երը),

 հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի հասցեն,

էլեկտրոնային հասցեն(երը)

և այլ կապի միջոցներ»: