Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.143.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 նոյեմբերի 2012 թ.

թիվ 309-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՅՏԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել/սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջների, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «բ1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1, 104-րդ հոդվածի 1-ին մասի 3.1, 184-րդ հոդվածի 3.1 կետերը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2012 թ. նոյեմբերի 15
Երևան

 

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի նոյեմբերի 13-ի
թիվ 309-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
-------------------------- Արթուր Ջավադյան
15.11.2012 թ.

Հավելված
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2013 թվականի                 -ի
թիվ     -Ն հրամանով
ՀՀ արդարադատության նախարար
------------------------ Հրայր Թովմասյան
19.04.2013 թ.

  

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև կարգավորվում են հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն, կամ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ընկերությունները պարտավոր են պահպանել առնվազն 5 տարի, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց բնօրինակի ներկայացման պահանջը սահմանված է օրենսդրությամբ:

3. Կազմակերպությունները գրանցման, հետագայում նաև անվանափոխության հետ կապված կանոնադրության փոփոխության գրանցման փաստաթղթերի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև Կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտը` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի, որին կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը`

1) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված անվանումները օգտագործելու դեպքում՝ նաև այդ բառերի օգտագործման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

2) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի կողմից:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը և բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը առցանց ռեժիմով www.e-register.am կայքի տեղեկատվական համակարգում ստուգում է՝ արդյոք ներկայացված անվանումը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է/չի կարող օգտագործվել և մերժման հիմքեր չբացահայտելու դեպքում, համապատասխան Կազմակերպությունների մասին օրենքներով գրանցման համար սահմանված ժամկետներում գրանցում է Կազմակերպության ֆիրմային անվանումը: Եթե նշված ֆիրմային անվանումը արդեն իսկ օգտագործված է կամ չի կարող օգտագործվել, ապա Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությանը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով հայտնում է այդ մասին: Ընկերությունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ներկայացնել նոր հայտ: Ֆիրմային անվանման նոր հայտ չներկայացնելը հիմք է գրանցումը մերժելու համար:

5. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված կամ մերժված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում կազմակերպությունը գրանցելու/մերժելու կամ կազմակերպության կանոնադրության փոփոխությունը գրանցելու/մերժելու վերաբերյալ կամ համարվում է գրանցված, եթե օրենքով սահմանված ժամկետում գրանցման/մերժման որոշում չի կայացվում:

6. Կենտրոնական բանկը վարում է իր կողմից գրանցվող Ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման համար նախատեսված գրանցամատյան:

7. Կենտրոնական բանկի կողմից Կազմակերպությունների գրանցման կամ ֆիրմային անվանման փոփոխության հետ կապված կանոնադրության փոփոխության գրանցման մասին որոշում կայացնելուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին՝ ֆիրմային անվանման գրանցման կամ փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

8. Կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցման հայտը մերժվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն որպես ֆիրմային անվանում չի կարող (արգելվում է) օգտագործվել հայտում նշված անվանումը, կամ հայտը չի ներկայացվել սույն կարգով սահմանված կարգով: Կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցման հայտը մերժվում է նաև Կազմակերպության գրանցումը/կանոնադրության փոփոխության գրանցումը մերժվելու և սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում։

9. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)

 

(հավելվածը փոփ. 15.07.14 թիվ 205-Ն)

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 309-Ն որոշմամբ

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

 

Կենտրոնական բանկի նախագահ

 ……………………………-ին

Հարգելի --------------------

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)

 

Ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).

հիմնադրում

 վերակազմակերպում

o միացում

o վերակազմավորում (կազմակերպաիրավական ձևի փոփոխություն)

 անվանափոխություն

 

Կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:

 

 

 

Հայտը ներկայացնող անձ`

__________________________________________________________________
_____________________________________________________________________________________________

/ Գրանցվող Կազմակերպության հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության (հաշվառման) վայրը, ստորագրությունը կամ գրանցվող ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գրանցվող ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

 

___  _____________  20 _թ.

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 309-Ն որոշմամբ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
(հավելվածն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 205-Ն)