Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2014-17.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 4 օգոստոսի 2014 թվականի N 732-Ա

 

«Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգայիՆ համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 6-Ի N 1074-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 80-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությանը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 909-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1074-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

օգոստոսի 4-ի N 732-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

«Ճարտարապետության ԵՎ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի

 

Հիմնադրի անունից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ

Ա. Դավթյան

- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ն. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

Ա. Ղարիբյան

- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

Ա. Բադալյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Վարդանյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Վ. Հարությունյան

- «Միկմետալ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մինասյան

- «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ

Մ. Ղազարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

Ն. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ռ. Գրիգորյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Գ. Մինասյան

- «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Մինասյան

- «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Բարսեղյան

- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ

Է. Խաչիյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ

Ս. Մխիթարյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

Թ. Մարգարյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ

Ս. Բուռնուսազյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ

Կ. Ռաշիդյանց

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր

Ա. Սոխիկյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ

Ս. Ստեփանյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ

Ռ. Ազոյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երկաթգծի կամուրջների և թունելների ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ

Բ. Խաչատրյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կադաստրի և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ա. Գաբրիելյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Է. Հովհաննիսյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Աբրահամյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Լ. Եսայան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Հ. Սարգսյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ

Հ. Ղասաբյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ

Ա. Արտեմյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան