Basic information
Number
N 521-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.06.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.497
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.05.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.05.2003
Effective date
05.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

8 մայիսի 2003 թվականի N 521-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Շենքերի ու շինությունների՝ գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի ձևակերպումն ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 14

Երևան