«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1999 թվական թիվ 791
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի Նորք-Մարաշ համայնքին հատկացնել 10,5 մլն դրամ` «Երևան-Կրեդիտ» բանկում գրավ դրված Սերո Խանզադյանի բնակելի տունը գնելու և որպես համայնքային սեփականություն գրողի տուն-թանգարան դարձնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |